ԿԱՐՄԻՐ

ԿԱՐՄԻՐ
О книге

«Կարմիր» գեղարվեստական արձակ: Ժանրը` էրոտիկ հոգեբանական թրիլլեր (21+):Պատմությունն ունի մի քանի իրականություն, որոնք միմյանց կապված են մեկ ժապավենով:Գործողությունը սկսվում է սենյակում, որտեղ մարմնավաճառ տղան իր ծառայությունները պետք է մատուցի այն կնոջը, ով ջրի փոխարեն տղային հյուրասիրում է հալուցինոգեն հեղուկ: Գործողությունների հետագա զարգացումը հյուսված է ինքնաճանաչումը, տաբուները, բարքերն ու մարդկային տարբերակումները հասկանալու ու ընկալելու, բացահայտել փորձելու շուրջ:

Читать ԿԱՐՄԻՐ онлайн беплатно


Шрифт
Интервал

Дизайнер обложки Արամ Գրիգորյան


© Արթուր Տիրացույան, 2020

© Արամ Գրիգորյան, дизайн обложки, 2020


ISBN 978-5-4498-3272-6

Создано в интеллектуальной издательской системе Ridero

>Բլոր իրադրություններն ու հերոսները հորինված են. ցանկացած համընկնում` պատահական է:

ՆԱԽԱԲԱՆ

Հավատում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ կա այն, ինչն անհրաժեշտ է լիաթոք ապրելու համար` զգայունակությունը…

Պետք է զգալ ամեն ինչ, ամեն մեկին ու երևույթ` չանտեսելով ամենաչնչին պահերը: Չ՞է որ կյանքում ամեն բան հիմնված է աննկատելի ու հասարակ թվացող ինչերի, մեկերի ու երևույթների վրա: Պետք է զգալ երկրագնդի պտտվելը, արևի կատարած ամեն ռեակցիան, անսահման տիեզերքի բազմատիպ էներգիաների ներգործությունը, պետք է զգալ մարդկանց` ինքներս մեզ, այդ բազմաբևեռ ազդեցությունների տիրույթում ու առանց դրանց…

Վայելեք կյանքը մինչև վերջ` չվնասելով մյուսներին…

Ա

Բախտավոր եմ, որ բախտ չունեմ…

Բ

Մեկ սենյակ, մեկ մահճակալ ու մահճակալի վերևում մեկ լույս` վառ ու լավ լուսավորող: Չորս անկյուն, որից երկուսում շունչ կա:

– Դու պետք է միայն նայես ինձ` ուրիշ ոչինչ, – լսվեց կնոջ ձայնը:

Տղան, խորը հոգոց հանելով, շրջվեց: Գիտեր իր մերկ լինելու մասին, բայց կասկածում էր կնոջ մերկությանը: Նայում էր ագահաբար ու զարմացած:

– Նայելս քեզ ի՞նչ է տալու:

– Ոչինչ, ուղղակի նայիր ինձ, նկատիր այն, ինչը թաքցնում եմ բոլորից, ինչը դոգմատիկ փակ է բոլորի համար:

– Բայց դա անհեթեթություն է` բարոյական ոչ մի կաղապարում չտեղավորվող արարք:

– Լսի՛ր, ես մեկնաբանությունների կարիք չունեմ, – ասաց կինը` շարունակելով, – վճարել եմ, հետևաբար, իրավունք ունեմ պահանջել այն, ինչ ինձ է անհրաճեշտ, այնպես որ պետք չեն ավելորդ մեկնաբանություններ, կարծիքներ ու հարցեր:

Տղան լռեց` իրեն ստոր ու ենթարկյալ ստրուկ զգալով: Լռեց, բայց դեռ բացատրությունների կարիք ուներ: Այո, նրան վճարել էին, բայց այլ բանի համար, նրա մտքով անգամ չեր անցնի, որ պետք է մերկ սավանի նման ուղղակի հետևեր կնոջ արարքներին:

– Իսկ ընթացքում հնարավո՞ր են շեղումներ քո պլանավորածից, – բանտարկված ու բոլոր իրավունքներից զրկված` դժգոհության նման հարցրեց տղան:

– Լռի՛ր, կլինի այն, ինչ կլինի:

Այս խոսքերն արտաբերելով` նա մոտեցավ լավ լուսավորված անկողնուն` մերթընդմերթ վերից վար շոյելով ուսերը, կրծքերը, իրանն ու մի խուրց մազերի մեջ թաքնված կարևորին…

– Ուրեմն դու վճարել ես միայն նայելո՞ւ համար:

– Այո, ճիշտ ես` միայն նայելու, բայց ոչ ոք չի արգելում հուսալ:

Տղան կարծում էր` ոչինչ չգիտի, բայց ներքուստ լավ էր հասկանում, թե ինչի համար է եկել ու ինչ կարող է լինել: Կինը հանդարտ պառկեց ու քարացավ:

– Իսկապես, չեմ հասկանում, թե ինչի՞ համար է այս մարդամեջ մերկացումը: Կանանց մեղավորի թուլությունը կա՛մ զզվանք է առաջացնում, կա՛մ էլ դաժանություն, հետևաբար, դու կախված ես կա՛մ առաջինից, կա՛մ երկրորդից:

– Մենք ինչի՞ց պետք է ավելի շատ զգուշանանք` չլինելիությունի՞ց, թե՞ դաժանությունից: Առաջարկի ու պահանջարկի միջև անսահմանություն կա, առաջարկի ու շինվելու միջև` նույնպես, դրան անվանում ենք հիասթափություն, իսկ հիասթափությունից հետո ոչինչ չկա, դա ուղղակի սեռական ակտի տեսանելիությունն է, այլ ոչ թե կարողության շտապելիությունը:

– Քո խոսքերն ուղղակի խղճուկ մեղադրանքներ են:

Այսքանն ասելով տղան մոտեցավ մերկությանն ու ծակող հայացքով սկսեց ուսումնասիրել սեթևեթ մարմինը:

– Միգուցե պետք էր մաքրե՞լ թևատակերս, – հարցրեց տղային:

– Ինչքան ցանկանում եք մաքրեք, ասեմ ավելին` որտե՛ղ ցանկանում եք, մեկ է այն երևալու է, դրանով դուք չեք կարող թաքցնել ձեր տատանողականությունը, հակառակը` ավելի շատ եք հաստատում ձեր ժամանակավոր լինելը, քանի որ ամեն մաքրումից, մաշկի տակ թաքնված, արմատները սկսում են ուռչել` ասես ցանկանալով շեշտել իրենց գոյությունը:

– Ուրեմն ոչինչ չե՞նք կարող փոխել կամ թաքցնել:

– Ո՛չ, իհարկե, հենց այդ արմատային խորությունից` կանացի խորությունից էլ նշմարվում են ձեզ սիրողներն ու չսիրողները, – պատասխանեց տղան:

– Շատ ես խորանում, միգուցե բա՞ց թողնես մեզ սիրողների կամ չսիրողների հարցն ու անցնես քո անմիջական պարտականությանը` նայելուն, – ասաց կինն ու, ոտքերը ողջ երկայնքով չռելով, թեթևակի ժպիտը դեմքին շարունակեց, – այն բաժակում ջուր կա, կարող ես խմել` մտքիդ ու մարմնիդ հանգստություն տալու համար:

Մի քանի վայրկյան հայացքը քարացած պահելով` մոտեցավ երկաթե պահարանին, վերցրեց բաժակն ու մեկ շնչով խմեց ողջ պարունակությունը` առանց մտածելու, թե ինչ էր խմում: Նորից մոտեցավ կնոջն ու ասաց.

– Ինձ թվում է սկսում եմ հասկանալ այն, ինչը գիտեի, բայց չէի ցանկանում ընկալել. կանացի մարմինը տանջանքների է ուղղորդում և չի լինում ավելին, իսկ մենք` տղամարդիկ տանջվելով սկսում ենք ձգտել հետո նաև չարանալ աննկատելիի պատճառով:

– Գիշերն անցնում է, իսկ դու դեռ ոչինչ չիմացար կնոջ մասին` քո բացահայտածն անբացատրելի անգոյ է:

Տղան սկսում էր կասկածել բաժակի պարունակությանը: Միտքը կամաց մթագնում էր: Նստեց ու, մի քիչ վախեցած, հարցրեց.

– Ի՞նչ էր բաժակում:

– Բոլորդ էլ նույնն եք, երբ մի թեթև անհասկանալի ու ձեզ համար անհայտ երևույթի եք հանդիպում, սկսում եք խառնվել ու չգիտակցված պանիկայի մեջ հարցեր ուղղել: Թե կարող ես` դիմակայիր:

– Չեմ հասկանում, բաժակում ալկոհո՞լ էր, – տարակուսած հարցրեց տղան, – իսկ դու գիտե՞ս` ինչի՞ են մարդիք խմում, երբ հավաքվում են, ասեմ, իրար ասելու բան չունենալու փաստը թաքցնելու համար: Մտածում ենք, որ սենյակի ինտիմությունը մոտեցնում է, բայց այդպես չէ, ավելի վատ` մենք խմում ենք, որովհետև չունենք նախատեսած ոչ մի միտք մեկմեկու համար:

– Այս դեպքում կարծում ես քեզ ալկոհո՞լ է պետք:

– Այո՛, ինձ ալկոհոլ է պետք, ես պետք է չնկատեմ ու մոռանամ այս անասունությունը: Ասում ես` չե՞ս վախենում ինձնից:



Вам будет интересно